Շոլցը Պուտինին մեղադրել է Գերմանիա գազի մատակարարումը դադարեցնելու մեջ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Եվրոպա գազամատակարարումը դադարեցնելու մեջ, հայտնում է REX-ը:
Ռուսաստանը, այո, դադարեցրել Է Եվրոպայի էներգամատակարարումը ... Դա Ռուսաստանի նախագահն է, որը դադարեցրել է գազի մատակարարումը սպասարկվող գազատարով,- ասել է Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում: Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման պատճառով Գերմանիան զրկվել է մատակարարվող էներգառեսուրսների կեսից, իսկ Եվրոպան ընդհանուր առմամբ կորցրել է 120 մլրդ խմ գազ։ Դա հետևանքներ է ունենում էներգիայի գների վրա,- եզրափակել Է կանցլերը։
Որպես պատասխան միջոցներ ՝ Գերմանիան ավելացրել է Նորվեգիայում գազի գնման ծավալը եւ սկսել Է երկրի հյուսիսում hեղուկացված բնական գազ-տերմինալների կառուցումը։ Ինչպես հաղորդել Է REX-ը, Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան հետաքրքրված է Նիգերիայից գազի մատակարարմամբ, որն ունի Աֆրիկայի խոշորագույն պաշարները, եւ ողջունում է ջրածնի վառելիքի շուկայի ընդլայնման համատեղ նախաձեռնությունները: Կանցլերը նաև իր կատարած աշխատանքի արդյունքն է որակել այն, որ հաջողվել է անկախություն ձեռք բերել ռուսական գազից։
Ռուսաստանը չպետք է հույսը դնի այն փաստի վրա, որ Գերմանիան և Արևմուտքը նահանջելու են և այլևս չեն կարողանա ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելը մեծ մարտահրավեր է Գերմանիայի համար։ «Բայց այժմ, ստեղծված իրավիճակում, մենք խոսում ենք աշխարհից, Եվրոպայից և Գերմանիայից եկող մի շատ հստակ ուղերձի մասին, ըստ որի՝ մենք չենք կարող և չպետք է հետ նահանջենք, և ապագայում էլ ի վիճակի կլինենք ապահովել այն, ինչ պետք է Ուկրաինային իր 46 միլիոն բնակիչներով»,- ասել է կանցլերը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու առաջարկների մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն իրանական «Irna» լրատվականում հրապարակված հոդվածում ընգդծել է, որ Հ...
Արևմուտքում գտել են Զելենսկու «անվտանգ» իրավահաջորդին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կդառնա ամենաանվտանգ իրավահաջորդը Վլադիմիր Զելենսկու համար, գրում է...
Մարիա Զախարովան նշել է «ուկրաինական ճգնաժամի» լուծման պայմանները
Կիևը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր զորքերը ռուսական տարածքից։ Այս մասին ֆրանսիական լրատվամ...
Արմեն Գրիգորյանը՝ Խաղաղության պայմանագրի և 32 հայ գերիների ազատ արձակման մասին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ասել է, որ միայն...