Թուրքիան պատասխանատվություն կստանձնի հետագա արյունահեղությունը, արցունքները կանխելու համար․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է Գազայի հակամարտության կրակին յուղ լցնելու մեջ: Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել հետագա արյունահեղությունը կանխելու համար: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Գազայում կայուն խաղաղության հաստատման գործընթացում յուրաքանչյուր կորցրած օրվա համար վճարում են անմեղ պաղեստինցիները, այլ ոչ թե կրակին յուղ լցնող Արեւմուտքի բնակիչները»,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ելույթ ունենալով TRT World Forum 2023 համաժողովում:
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, որոնք պատասխանատու են գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման համար, «չունեն խնդիրների լուծման հնարավորություններ»:
«Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել հետագա արյունահեղությունը, ավերածություններն ու արցունքները կանխելու համար»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...