4 մենամարտ, 4 հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները՝ պատանիների աշխարհի առաջնությունում
Երևանում մեկնարակած բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են սկսել: Այս մասին հայտնում է Հայաստանի բնցքամարտի ֆեդերացիան։
48 կգ քաշային պատանիների Եվրոպայի չեմպիոն Վաղարշակ Քեյանը գերվստահ հաղթանակ է տարել աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում։ Հայ մարզիկը մրցել է Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ։ Երկրորդ ռաունդում նա երեք անգամ նոկդաունի է ենթարկել կորեացուն և տեխնիկական նոկատով հաղթել նրան:
52 կգ քաշային Արեն Խառատյանը նույնպես հաղթանակ է տարել։ Բռնցքամարտիկը մրցել է Մոնղոլիայի ներկայացուցչի հետ։ Նա մրցակցին կարողացել է երեք անգամ նոկդաունի ենթարկել և հաղթել է 5-0 հաշվով։
Իսկ 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մակիչյանը մեծ առավելություն է ունեցել Կատարի ներկայացուցչի նկատմամբ և 3-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով։
63 կգ քաշային կարգում հանդես եկող Ալիկ Կճոյանը մրցում էր Գերմանիայի ներկայացուցչի հետ: Մեր բռնցքամարտիկը առաջին իսկ ռաունդում կարողացավ երեք անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, ինչից հետո ռինգի մրցավարը ստիպված էր վաղաժամ դադարեցնել մենամարտը: