Իսրայելը Թուրքիայից օգնություն է խնդրել
Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը («Մոսադ») դիմել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդ իսրայելցի քաղաքացիներին փրկելու հարցում աջակցելու խնդրանքով: Այս մասին գրում է թուրքական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու հնարավորություն չունենալով՝ «Մոսադը» դիմել է MIT-ին՝ պատանդներին փրկելու հարցում օգնություն ստանալու համար։ MIT-ը, որը ինտենսիվ բանակցություններ էր վարում կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ պատանդներին փրկելու համար, հասավ նրան, որ ՀԱՄԱՍ-ը ժամանակավոր հրադադարի ժամանակ ազատ արձակեց Պատանդների մի մասին: «Մոսադը» շնորհակալություն է հայտնել MIT-ին դրա համար»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիրը։
Պարբերականը հիշեցրել է, որ 2022 թվականին MIT-ը և Ստամբուլի ոստիկանությունը համատեղ գործողություն են իրականացրել՝ կանխելու իրանական հետախուզության կողմից իսրայելական զբոսաշրջային խմբի դեմ մահափորձը։
Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal թերթը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում: Մասնավորապես, իբր ծրագրեր են մշակվում Լիբանանում, Թուրքիայում և Քաթարում ապրող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հետևելու համար։ Միևնույն ժամանակ, թուրքական հեռուստաալիքներից մեկը, հղում անելով երկրի հետախուզական մարմինների աղբյուրներին, հայտնել է, որ թուրքական հետախուզությունը նախազգուշացրել Է Իսրայելին «լուրջ հետևանքների» մասին Թուրքիայում ապրող ՀԱՄԱՍ-ի անդամների հետապնդման դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...