Պեսկովը՝ նախագահական ընտրություններում Պուտինի մասնակցության մասին
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ Դաշնության խորհուրդը Ռուսաստանի նախագահի ընտրությունները նշանակել էր 2024 թվականի մարտի 17-ին։ Ընդ որում, հեռակա էլեկտրոնային քվեարկությունը տեղի կունենա միայն երկրի այն շրջաններում, որտեղ այն անցկացվել է ավելի վաղ՝ ռիսկերից խուսափելու համար:
«Մինչ այժմ Պուտինի հայտարարությունը չի եղել, եկեք զինվենք համբերությամբ», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովին հարցրել են նաև, թե ինչպես է Կրեմլը ցանկանում տեսնել նախագահական քարոզարշավի ընթացքն ու արդյունքը, այսինքն՝ թեկնածուների որ թիվը, մասնակցությունը և հաղթողի օգտին տոկոսը համարում են օպտիմալ:
Մամուլի խոսնակը պատասխանել է, որ այդ հարցն անտեղի է համարում։ Նա ընդգծել է, որ ՌԴ Սահմանադրությամբ բոլոր իրավունքները վերապահված են բոլոր քաղաքացիներին՝ նախընտրական քարոզարշավի համատեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...