Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի. քաղաքապետ
Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։
Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։
«Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ մարդկանց տնակներից հանենք։ Ես անձամբ տնակում տասը տարի ապրել եմ, գիտեմ՝ ինչքան դժվար է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Այս պահին Գյումրիում դեռ մոտ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են, իսկ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1016 ընտանիք կա։
Նմանատիպ հոդվածներ
«Յուրաքանչյուրն, ով ունակ է զենք կրել, պետք է պրոֆեսիոնալ տիրապետի զենքին». Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր ոք, ով ունակ է զենք կրել, պետք է դրան հեշտ հասանելիությ...
Արցախցի կանայք որ դեպքում և ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը
ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմում ներկայա...
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։«Անկախ Հա...
Մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Այս պահին Բազքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:Ադրբեջանական Ա...