Եկել եք էստեղ ներկայանում եք որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
2015 թվականին Հայաստանում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և տեսնես ո՞վ էր այդ խորհուրդի նախագահը՝ Հովիկ Աբրահամանը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նախկին իշխանության ժամանակ Հովիկ Աբրահամյանը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուդի նախագահն էր, այսօր Դատախազությունը նրանից հայցադիմումով պահանջում է 59 անշարժ գույք, 21 միլիարդ դրամ, և սա դեռ ամենը չէ:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից էր այն ժամանակ ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, այսօր Դատախազությունը նրանից ապօրինի ծագման գույքի մասին օրենքով հայցադիմումով պահանջում է 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք, և այլն:
Այս ամենին գումարում ենք «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Դատախազությունից պահանջվող ապօրինի գույքը և 36 միլիոն դրամը: Միայն այս 3 պաշտոնիայի գումարային արժեքը կազմում է 107 միլիարդ դրամ: Մենակ 107 միլիոն դրամ դատախազությունը ձեզանից պահանձում է վերադարձնել պետությանը:
Դուք այսօր եկել եք այստեղ ներկայանում եք որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ»,- մանրամասնել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...