Միրզոյանը՝ Վիեննայում ՀՀ դեսպանի ինքնուրույն լինելու վերաբերյալ Լավրովի ասածի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հրապարակվել էր Միրզոյան–Լավրով հանդիպման մեկնարկի տեսագրությունը, որտեղ ՌԴ ԱԳ նախարարը Միրզոյանին հարցնում է` արդյոք Վիեննայում Հայաստանի դեսպանն ինքնուրույն է աշխատում:
«Ես տեսել եմ հանդիպման այդ հատվածը, որը ՌԴ ԱԳՆ–ն տարածել էր։ Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է, ընդամենը տեխնիկական թյուրիմացություն։ Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ–ում մեր մշտական ներկայացուցչի կողմից է եղել, մինչդեռ, իմ տվյալներով դա այդպես չէ։ Ես ասում էի, որ այդ հանդիպումը մենք չենք նախաձեռնել»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպել էին Սկոպյեում։ Նրանք մեկնել էին այնտեղ` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...