«Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում»․ ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ
«Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:
Նշենք, որ Գյումրու համայնքապետը «Բալասանյան» դաշինքից է, երկու տեղակալները՝ ՔՊ-ից։ ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնը ստանալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցություններից քվեներ ստանալ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...