Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը․ Միլլեր
Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Միլլերի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները երբեք չեն ասել, թե չեն պատրաստվում շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ։
«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ»,- ընդգշել է Միլլերը։
Պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ իրենք շարունակում են համագործակցել պաշտոնական Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել պաշտոնական Երևանի հետ կայուն խաղաղության։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...