ԱՄՆ-ն աշխատում է Գազայի հատվածը Պաղեստինի վերահսկողությանը հանձնելու ուղղությամբ. Politico
Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները հոկտեմբերից աշխատում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ միջև պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածը պաղեստինյան իշխանությունների վերահսկողությանն անցնելու բազմափուլ ծրագրի վրա։ Հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների։
Հրատարակության զրուցակիցները նշել են, որ Պետդեպարտամենտը, Սպիտակ տունը և այլ գերատեսչություններ արդեն մի քանի շաբաթ քննարկում են Գազայի ապագա ճակատագիրը։ Ընդհանուր հայեցակարգը հանգում է «ծանր մարտերի ավարտից հետո Գազայի բազմափուլ վերակառուցմանը»։ Պաշտոնյաների խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը հնարավորինս կարճ ժամանակում կայունացնելու համար «միջազգային ուժեր կպահանջվեն, իսկ երկարաժամկետ հեռանկարում իշխանությունը կփոխանցվի արդիականացված Պաղեստինի ինքնավարությանը»։
Թերթի զրուցակիցներն այս լուծումն անվանում են անկատար, սակայն այն համարում են կենսունակ և Գազայի հատվածի կառավարման համար առաջարկվող լավագույնը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նման պլանը կարող է «ԱՄՆ-ին կանգնեցնել Իսրայելի կառավարության հետ առճակատման ճանապարհին», քանի որ Իսրայելը նախկինում խոսել էր այս սցենարի անընդունելիության մասին։
Politico-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի ծրագրերը ներկայումս գտնվում են զարգացման վաղ փուլում, և դրանց իրականացումը կախված է մի շարք «անկանխատեսելի փոփոխականներից»։
Նմանատիպ հոդվածներ
«Բոլոր միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները». Պուտին
Աշխատանքային միգրանտները պետք է համապատասխանեն Ռուսաստանի տնտեսության շահերին, հարգեն Ռուսաստանի Դաշնության մշակույթն, ա...
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․ «...
Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկա...
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն
Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սեր...