ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված ժամանակացույցին և աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում:
Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում:








Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի ռելոկանտները խոսել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահա...
«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են «կարմիր գծերի» տուրքից և ազատված են մնալու». փոխքաղաքապետ
Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Եր...
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։«Անկախ Հա...
Ինչու է կայանատեղիի վճարը սահմանվել 160.000 դրամ. Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում Երևանի փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների համ...