Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչնչացնում է հայկական ժառանգությունը․ վտանգների մասին ահազանգում է CHW-ը

Արցախում մշակութային ժառանգության նոր վտանգների մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը։


Զեկույցում նշվում է օկուպացված Շուշիում ադրբեանական գործողությունների անդառնալի վնասները հայկական օբյեկտներին, պատմական հայկական գերեզմանատները՝ խոցելի վիճակում (վերջերս վնասված ևս 4, կրկին վտանգված ևս 3 օբյեկտ):


«Վտանգված օբյեկտների, վնասների դեպքերի թիվն անշեղորեն աճում է՝ չնայած միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի որոշմանը։


Այժմ կանգնած ենք վախեցնող հեռանկարի առջև, որը կընդգրկի Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայկական ժառանգությունը(մոտ 500 պատմական վանքեր, եկեղեցիներ և գերեզմանատներ)»,- ասված է CHW զեկույցում։