«Հեզբոլլահը» կկործանի Լիբանանը, եթե պատերազմ սկսի Իսրայելի հետ. Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկին զգուշացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատերազմի մեջ չմտնել:
«Եթե «Հեզբոլլահը» սխալ թույլ տա և լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, ապա իր ձեռքերով կոչնչացնի Լիբանանը»,-ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հայտարարել է երկրի վարչապետը, ՑԱԽԱԼ-ը մշտապես գործում է հյուսիսում «Հեզբոլլահի» դեմ: Նա նաև հայտարարել է, որ բանակը ոչնչացնում է ահաբեկչական ջոկատները, նրանց հետ է մղում սահմանից ավելի հեռու, ինչպես նաև ոչնչացնում է զինամթերքը: Նա խոստացել է շարունակել զսպել «Հեզբոլլահին» Գազայի հատվածում գործողության ընթացքում:
«Հեզբոլլահն» աջակցում է Համասին Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմի ժամանակ։ Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 1 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ Լիբանանից, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտան։ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցնում:
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքը 2022 թվականին նվազել է 3,5%-ով. հայտնի է պատճառը
Զենքի արտադրության 100 խոշորագույն ընկերությունների վաճառքը 2022 թվականին կազմել է 597 միլիարդ դոլար, ինչը, չնայած պահան...
Ուկրաինայում սկսել են ակտիվորեն «մոբիլիզացնել» կատուների
Ուկրաինացի զինվորականները սկսել են ակտիվորեն կատուներ հավաքագրել ռազմաճակատ՝ մկների ու առնետների դեմ պայքարելու համար, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինական Մարինկա գյուղը թռչնի բարձրությունից. բնակավայրն այլևս դե ֆակտո գոյություն չունի
Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի Մարինկա գյուղի լուսանկարները, որտեղ շ...