«ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` թույլ չենք տա, որ մեր թշնամիները մեզ պառակտեն». Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ պատերազմում և կշարունակի օգնել երկուսին էլ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ ամերիկյան բանակը «աշխարհում ամենաուժեղն է»։
«Մենք նաև թույլ չենք տա, որ մեր թշնամիները մեզ պառակտեն կամ թուլացնեն»,- ասել է նա։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ և օգնություն ուղարկել թե՛ Իսրայելին, թե՛ Ուկրաինային միաժամանակ։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմը «մարտահրավեր է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ մի կողմի վրա կանգնած մնալ», - ասել է նա:
Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն 50%-ով ավելացրել է զինամթերքի արտադրության ֆինանսավորումը Ուկրաինայում ամերիկյան արկերի սպառման բարձր տեմպերի պատճառով։ Նա հավելել է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ում հրետանային զինամթերքի արտադրությունը քառապատկվել է։
«Մինչ մենք աշխատում ենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ, Իրանը մեծացնում է լարվածությունը: Եվ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմական անձնակազմի դեմ հարձակումներից հետո մեր ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Իրաքում և Արևելյան Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի հետ կապված աշխարհազորայինների կողմից: Մենք չենք հանդուրժի հարձակումներ ամերիկյան անձնակազմի վրա: Այս հարձակումները պետք է դադարեցվեն», -նշել է Պենտագոնի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից». Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց...
Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ...
«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...