Քաղաքացիներն ինչպե՞ս ամրակապվեն, եթե ոստիկանները չեն ամրակապվում․ Իոաննիսյան
Ոստիկանները չեն ամրակապվում, քաղաքացիներն ինչպե՞ս ամրակապվեն։ Այս մասին «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Դժվար է քաղաքացիներից ակնկալել, որ ամրակապվեն, եթե ոստիկանները չեն ամրակապվում։ Օրենսդրությունը ենթադրում է, որ բնակավայրում ոստիկանները կարող են չամրակպվել, ընդ որում, դա չի նշանակում, որ նրանք երբեք չպետք է ամրակապվեն, իսկ բնակավայրից դուրս պետք է ամրակապվեն»,-ասաց Իոաննիսյանը։
Նա հարց ուղղեց բոլորին․ «երբ եք վերջին անգամ ամրակապված ոստիկան տեսել» և ինքն էլ պատասխանեց․ «համարյա չեն ամրակապվում, իրենք (նկատի ունի ոստիկանները) էլ են համարում, որ ամրակապվելը ավելորդ է»։
Այսօր ընթանում էր «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկումը, որի բանախոսներն են՝ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին
Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի&n...
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասի...
Լարսում հայկական բեռնատարները սպասում են իրենց հերթին․ նրանց թիվը հասնում է 1700-ի
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթի...
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը․ ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայա...