«Մեզ համար ոչ բարեկամական երկրներ, ոչ բարեկամ ժողովուրդներ չկան». Լավրով
Պետությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում են հայտնվում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամական երկրներ չկան։ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեզ համար ոչ բարեկամական երկրներ, ոչ բարեկամ ժողովուրդներ չկան։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են ընդունում, որոնք մենք գնահատում ենք որպես ոչ բարեկամական, և այդ կառավարությունները գրանցում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` Լավրովը մասնակցում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...
««Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել». փոխքաղաքապետ
2018-ից հայտնի քայլարշավի ժամանակ պայքար էր տարվում արագաչափերի, կարմիր գծերի դեմ, լաթի կտորներով փակվում էին արագաչափեր...
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...