ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժված ապօրինի բենզալցակայանների տարածքները բարեկարգվում են
Երևանի բոլոր այն բենզալցակայանները, որոնք գործում են առանց թույլտվության, քաղաքաշինական ու անվտանգային նորմերի կոպիտ խախտումներով, ապամոնտաժվում են: Խնդրին ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել՝ քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթ է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Գործընթացը Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ:
«Այս պահին ունենք արդեն ապամոնտաժված 23 բենզալցակայան: Վերջին 6-ն, ի դեպ, հաջողվել է ապամոնտաժել տնտեսվարողների հեը համագործակցությամբ՝ իրենց սեփական միջոցներով»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Ապօրինի բենզալցակայանների մեծ մասը կառուցվել էին համայնքային հողի վրա՝ մայթերին, բնակելի շենքերի կողքին, մինչդեռ կան հստակ սահմանված չափորոշիչներ, թե որտեղ որքան հեռավորություն պետք է պահպանել:
«Երեք հիմնական առաջնահերթ չափորոշիչներն են, որ բնակելի շենքերից բենզալցակայանները պետք է ապահովեն 25-50 մ հեռավորություն, բենզինի պահեստային տարաներն էլ լինեն ստորգետնյա, իսկ մայթերից էլ՝ 1.5 մ հեռավորությամբ անվտանգության կղզյակներ»,- նշում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյան
Ապամոնտաժումից հետո տարածքները պարտադիր բարեկարգվում են, կանաչապատվում ու վերադարձվում քաղաքի բնակիչներին: Աբելյան փողոցում կողք կողքի գործող 3 բենզալցակայանների քանդումից հետո ազատվել է մայթը, տեղադրվել կանգառասրահ:
«Գույքագրումը շարունակվում է, մոտ 15 բենզալցակայան կա, որոնք պետք է անպայման ապամոնտաժվեն»,-ասում է Հովիկ Սաֆարյանը:
Գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ բենզալցակայան քաղաքում պետք է չմնա:
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են». Հնդկաստանի քաղքացին զինվորականի հագուստով
Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պետք է շատ ուշադիր լինեմ այսօրինակ հարցերին արձագանքելիս. Փաշինյանը պատասխանում է արցախցու հարցին
Փաշինյանին հարց էր ուղղել նաև արցախցի Սնեժանա Թամրազյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա Արցախից բռնի տեղահանվելուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1-ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների. լարված իրավիճակ Երևանի կենտրոնում
ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների, որոնք Երևանի կենտրոնում ակցիա էին իրականացնում` պահան...