Այդ գործողությունը բնական պատասխան է․ Երուսաղեմի ահաբեկչությունն իրականացրել է ՀԱՄԱՍ-ը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն իր վրա է վերցրել այսօր առավոտյան Երուսաղեմի մուտքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը և հայտարարել, որ երկու կատարողները «Իզ ադ-Դին ալ-Կասսամ» ռազմական թևի բրիգադի անդամներ են: Այս մասին ասվում է շարժման Telegram-ալիքում տարածված հայտարարության մեջ։
«Մենք հաստատում ենք, որ այդ գործողությունը բնական պատասխան է դարձել օկուպանտների աննախադեպ հանցագործություններին, այդ թվում Գազայի հատվածում եւ Ջենինում դաժան գործողություններին, լայնածավալ խախտումներին, որոնց ենթարկվում են բանտերում մեր բանտարկյալները»,- հայտարարել են ՀԱՄԱՍ-ում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմի մուտքի ավտոբուսի կանգառում։ Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ երեք տուժածներին փրկել չի հաջողվել, վեց մարդ վիրավորվել է, ահաբեկիչները ոչնչացվել են: