Ռազմական

Կասկածելի բեռով Ուկրաինա ուղևորվող նավը խորտակվել է․ հայտնի է՝ ինչ էր այն տեղափոխում

Edita
Կասկածելի բեռով Ուկրաինա ուղևորվող նավը խորտակվել է․ հայտնի է՝ ինչ էր այն տեղափոխում

Կասկածելի բեռով Ուկրաինա ուղևորվող Raptor նավը խորտակվել է Հունաստանի ափերի մոտ։ Այս մասին գրում է հունական Kathimerini թերթը։


Նավում եղել է անձնակազմի 14 անդամ։ Փրկվել է մեկ նավաստի, մեկը՝ հաստատ զոհվել է, իսկ 12-ը համարվում են անհետ կորած։


«Ինչպես հայտնի է դարձել՝ նավը ներառվել է միջազգային վերահսկող մարմինների սև ցուցակում (Փարիզի փոխըմբռնման հուշագիր և Սևծովյան հուշագիր, Paris MOU & Black Sea MOU)։ Երկու տարի առաջ պարզվել էր, որ անձնակազմի անդամներին վերաբերող փաստաթղթերը թերի են եղել, իսկ վառելիքի գրքում եղել են իրարամերժ գրառումներ: Վերջին տարրը մեկնաբանվում է որպես ցուցում այն մասին, որ նավը, հնարավոր է, անօրինական, չհայտարարագրված երթուղիներով է ընթացել, այսինքն՝ կարող էր առնչություն ունենալ մաքսանենգության հետ», - գրում է պարբերականը։


Փաստաթղթերի համաձայն՝ նավը աղ էր տեղափոխում Ստամբուլ, սակայն անձնակազմի փրկված անդամն ասել է, որ իրականում վերջնակետը Ուկրաինան էր, և երբ նավը սկսել է խորտակվել, նավապետը հրաժարվել է օգնություն կանչել։


«Վերջին ապացույցները խոսում են այն մասին, որ նավը կարող էր օգտվել անօրինական, չհայտարարված երթուղիներից և ներգրավված լինել մաքսանենգության մեջ»,- գրում է թերթը։


«Դա, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ անձնակազմը, հետևելով նավատիրական ընկերության ցուցումներին, շաբաթ օրը օգնություն չի խնդրել, չնայած այն հանգամանքին, որ նավում արդեն այդ ժամանակ արտահոսք է առաջացել: Դա արվեց միայն կիրակի օրը՝ նավի խորտակվելուց մի քանի րոպե առաջ»,-  ավելացնում է Kathimerini-ին:


Իր հերթին Հունական Newsit տեղեկատվական պորտալը մեջբերում է իշխանությունների կարծիքը, որոնք կարծում են, որ անձնակազմը օգնություն չի խնդրել շաբաթ օրը, չնայած առաջացած հոսքին, քանի որ «նավը, հավանաբար, անօրինական բեռ էր տեղափոխում»:


Աթենքի մակեդոնական լրատվական գործակալության տվյալներով՝ աղետի ազդանշան տվող Raptor բեռնատար նավը խորտակվել է կիրակի օրը Լեսբոսից 4,5 ծովային մղոն հարավ-արեւմուտք ընկած շրջանում՝ ուժեղ փոթորկի պայմաններում: Փրկարարական գործողությանը մասնակցել են այդ տարածքով անցնող բեռնատար նավերը, հունական նավահանգստային ծառայությունների մոտորանավակները, ինչպես նաեւ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը եւ ռազմածովային ուժերի ֆրեգատը: Ուղղաթիռից ջրի մեջ հայտնաբերվել է տակառից բռնած նավաստի։ Նրան տեղափոխել են ուղղաթիռ և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար նավը Եգիպտոսից դուրս է եկել աղի բեռով և ուղևորվում էր Ստամբուլ: Անձնակազմի կազմում էին Սիրիայի երկու քաղաքացի, Հնդկաստանի չորս քաղաքացի և ութ եգիպտացի։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250