
Արհեստական ինտելեկտի կարողությունը տագնապալի է. ՄԱԿ-ն ահազանգում է

Հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու թվային տեխնոլոգիաների և գեներատիվ արհեստական ինտելեկտի կարողությունը տագնապալի է՝ հաշվի առնելով, որ 2024 թվականին ընդհանուր մոտ 4 մլրդ բնակչություն ներառող երկրներում շուրջ 70 քվեարկություն է կայանալու։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ արհեստական ինտելեկտի և մարդու իրավունքների գագաթնաժողովում։
«Ինձ ավելի ու ավելի է անհանգստացնում թվային տեխնոլոգիաների ուժը՝ հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու տեսանկյունից: Քանի որ 2024 թվականին նախատեսված են մոտ 70 ընտրություններ ընդհանուր չորս միլիարդ բնակչության մոտ, թվային կեղծիքներն ու ապատեղեկատվական արշավները կարող են մեծ դեր խաղալ»,- ասել է նա։
Թյուրքը կարծում է, որ գեներատիվ արհեստական ինտելեկտը, մի կողմից, կարող է հեղափոխել մարդկային կենսակերպը և լուծել աշխարհի ամենաբարդ խնդիրներից մի քանիսը, բայց, մյուս կողմից, մեծացնում է մարդու իրավունքները և արժանապատվությունը վտանգող ռիսկերը: Գերագույն հանձնակատարի խոսքով՝ այս տեխնոլոգիայի ի հայտ գալը շրջադարձային է մարդկության պատմության մեջ։