Քաղաքականություն
Օդի ջերմաստիճանը կհասնի +39-ի. եղանակը` Հայաստանում
Vika B.
1 րոպե
3,405 դիտում
Այսօր Հայաստանի տարածքում անձրև չի գա, որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +39-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 14-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +36-38, իսկ գիշերը` +21-23 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Vika B.
1,082
Սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Vika B.
917
Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Vika B.
1 րոպե
395
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու. Սիմոնյան
Vika B.
1 րոպե
638
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
816
5.0
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
211
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
272
Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան
1 րոպե
92