Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի ստեղծեք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը ասել է, որ ընդհանուր թերակատարումը փոխադրավարձով՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմել է 3 միլիարդ դրամ։ «Ըստ էության, ավտոբուսի մասով է փոխադրավարձի թերհավաքագրում եղել»,- ասել է նա։
2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 միլիարդ 108 միլիոն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 միլիարդ 939 միլիոն 589 հազար 200 դրամ, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 միլիարդ դրամ։ Թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի՝ ներառյալ մետրոպոլիտենի հավաքագրված այդ շուրջ երեք միլիարդ դրամը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ չպետք է ստեղծել կեղծ նարատիվներ.
«Պարոն Հակոբյան, մետրոպոլիտենինը թերհավաքագրում չի, այստեղ շատ կարևոր է հստակություն մտցնել։ Մետրոպոլիտենինն ուղղակի մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, ուղիղ մետրոպոլիտեն է գնացել և մետրոպոլիտենում էլ մնացել է»,- ասել է Ավինյանը։
Գումարային թերակատարումները, տեխնիկականը` զտած 5.1 մլդ դրամ է, հայտնել է Հակոբյանը: