Ավինյանը՝ տրանսպորտով երթևեկողների համար նոր պայմաններ ստեղծելու մասին
Նոր Նորք վարչական շրջանում կայացել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթը։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:
«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև հետագայում էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն կտա Մյասնիկյանում ունենալ ավտոբուսային գծեր։ Փաստացի, այս ճանապարհը նախատեսվում է, որ Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության զգալի մասը կվերցնի իր վրա»:
«Հիմնական նպատակն է տրանսպորտով երթևեկողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ ապահովելով որոշակի այլընտրանքներ։ Այս այլընտրանքային ճանապարհը լինելու է այդ ուղղությամբ կարևոր նշանակետերից մեկը»,- իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...