Ռազմական

Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվն աճում է

Vika B. 1 րոպե 95 դիտում
Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվն աճում է

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում հասցված հարվածների զոհ է դարձել 95 պաղեստինցի, հաղորդում է  «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:


Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, նշում է հեռուստաալիքը: Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Նուսեյրաթի փախստականների ճամբարում իսրայելական հրթիռը հարվածել է ջրամատակարարման կետին, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, որոնք հերթ էին կանգնում խմելու ջուր վերցնելու համար, և վիրավորվել է ևս 17 մարդ:


Հավելենք՝ Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր,  Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250