Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ Երևանում
Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն, որը կմեկնարկի Մաշտոցի պողոտայից և կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով ինչպես Սարյան փողոցը, այնպես էլ Մոսկովյան փողոցի մի հատվածը. Երևանի քաղաքապետարանի գործավարական նիստին հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Ամիրյան, Արամի, Պուշկին և Թումանյան փողոցներից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,- ասել է նա։
Սարյան և Մոսկովյան փողոցներում կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի։
«Ներկայումս յուրաքանչյուր ուղղությամբ ունենք երկու երթևեկելի գոտի, սակայն, քանի որ մայթեզրերին թույլատրված են կայանումները զուգահեռ տարբերակով, փաստացի գործում է միայն մեկ երթևեկելի գոտի։ Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն ունի Սարյան փողոցը և ինչպիսի հոսքեր են այնտեղ։ Երկրորդ երթևեկելի գոտին հաճախ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կանգառի, կայանման կամ ուղևոր իջեցնելու համար, ինչի արդյունքում տվյալ ուղղությամբ երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է լինում։ Այս փոփոխության շնորհիվ կունենանք ևս մեկ գործող երթևեկելի գոտի, որը կապահովի ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատությունը»,- հավելել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...