Գերմանիան նոր հրթիռներ չի մատակարարի Ուկրաինային․ ՊՆ նախարար
Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի խնդրանքին։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին», - ասվում է հոդվածում։
Միաժամանակ, Պիստորիուսը խոստովանել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ այսօր Վաշինգտոնում նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար երկու Patriot համակարգ գնելու առաջարկը։
«Սա, իրականում, շատ սահմանափակ թիվ է, հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի պատրաստվածության նպատակները, որոնք մենք պետք է կատարենք: Մենք չենք կարող ավելի շատ համակարգեր մատակարարել»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...