Ռուսաստանում ձերբակալվել են 4 ադրբեջանցի ձեռնարկատերեր՝ ոստիկանությանը կաշառելու համար
Ռուսաստանի Լենինգրադ մարզում ձերբակալվել են 4 ադրբեջանցի ձեռնարկատերեր՝ տեղական ոստիկանության ղեկավարությանը կաշառելու մեղադրանքով։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, գործողությունը սկսվել է Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի 128-րդ ոստիկանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սերգեյ Կորոտկովի ձերբակալությամբ:
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ոստիկանապետը մեղադրվում է ադրբեջանցի ձեռնարկատերերից առնվազն 3,7 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ։
Ադրբեջանցի ձեռնարկատերերը մեղադրվում են «մաքսանենգ ալկոհոլ և ծխախոտ վաճառելու, ինչպես նաև անօրինական միգրանտներ հավաքագրելու» մեջ։ Ձերբակալված ադրբեջանցի գործարարներ Վուսալ Օրուջովը, Իբադաթ Իսմայիլովը, Ասիֆ Ալլահվերդիևը և Արաստուն Թալիբովը մեղադրվում են ձերբակալված իրավապահ մարմինների աշխատակիցներին կաշառելու մեջ: Կալանավորվածները անազատության մեջ կմնան մինչև սեպտեմբերի 9-ը։
Փորձագիտական հանրության կարծիքով՝ այս ձերբակալությունները կարելի է դիտարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարված իրավիճակի համատեքստում որպես ադրբեջանական սփյուռքի վրա համակարգային ճնշման դրսևորում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ձերբակալվել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ադրբեջանցի ոստիկանապետը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ադրբեջանցի ոստիկանապետ...
Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար։ Այս մասին հայտնում է...
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտում վճարման 3 տարբերակ կգրոծի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային...
Երևանի բիզնես կենտրոններից մեկից միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել
Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային տարածքում մի խումբ անձինք խաբեությամբ միլիոնավոր դրամների գումարներ են հափ...