
Ընտրություն կատարեք Կիևին կամ Պուտինին օգնելու միջև․ ԱՄՆ սենատորը սպառնում է Չինաստանին և այլ երկրների

Սենատոր Լինդսի Գրեհեմը CBS News-ին պատմել է, թե իր կարծիքով, ինչ կարելի է ակնկալել Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի վաղվա հայտարարությունից։
«Հետևեք վաղվա հայտարարությանը։ Ես չեմ ուզում նախագահից առաջ անցնել, բայց սպասեք առգրավված ակտիվների մասին լուրերին։ Եվրոպացիները ցանկանում են սահմանափակել Ուկրաինա ուղարկվող ակտիվների տոկոսադրույքը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը ցանկանում է ավելի հեռու գնալ», - ասել է նա։
«Ես սպասում եմ, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք զենքի ռեկորդային հոսք՝ Ուկրաինային պաշտպանելու համար», - հավելել է Գրեհեմը։
Բացի այդ, նա կարծում է, որ ռուսական նավթ և այլ ապրանքներ գնող երկրների նկատմամբ սակագների մասին օրինագիծը կընդունվի։ Սակայն դրանք պարտադիր չէ, որ 500 տոկոսով լինեն, ինչպես նախկինում էր նախատեսված. ԱՄՆ նախագահը կկարողանա ճշգրտել պատժամիջոցները «կամ բարձրացնել, կամ իջեցնել»։
«Նա կարող է սահմանել դրույքաչափերը 0%-ից մինչև 500%: Նա ունի առավելագույն ճկունություն», - ասել է սենատորը։
«Կոնգրեսը գտնվում է այս երկրի պատմության մեջ ամենամեծ պատժամիջոցների փաթեթի ընդունման շեմին: Սա նախագահ Թրամփին կտա գործիքներ, որոնք նա այսօր չունի՝ իսկական մուրճ: Եվ այստեղ հիմնական մեղավորները Չինաստանն է, Հնդկաստանը և Բրազիլիան: Հնդկաստանը ռուսական նավթը էժան է գնում և վերավաճառում: Դա զզվելի է: Ես խոսեցի նախագահ Թրամփի հետ: Անցյալ շաբաթ նա ասաց, որ ժամանակն է գործել»,- նշել է Գրեհեմը։
Ըստ նրա՝ Թրամփը ցանկանում է «ստիպել Պուտինին աջակցողներին ընտրություն կատարել ամերիկյան տնտեսության և Պուտինին օգնելու միջև։ Նա նաև ասել է, որ Թրամփը բաց է թողել դուռը Ռուսաստանի հետ բանակցությունների համար, բայց այն «շուտով փակվելու է»։