Երբեք ավելի հիմար բան չեմ լսել. Օրբանը՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար վարկ վերցնելու մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ասել է․ 


«Այս դժվարին տնտեսական պայմաններում որտեղի՞ց է այս գումարը գալու Ուկրաինայի համար։ Պարտքերից։ Այսինքն՝ ծրագիրն այն է, որ ԵՄ անդամ երկրները միասին պարտքերի մեջ ընկնեն, վարկ վերցնեն և այդ գումարը տան Ուկրաինային։ Անկեղծ ասած, ես կյանքումս երբեք ավելի հիմար բան չեմ լսել, կամ գոնե պետք է շատ խորը փորփրեմ հիշողությանս մեջ՝ նման բան հիշելու համար։


Եվրոպական տնտեսությունը տառապում է, կորցրել է իր մրցունակությունը։ Եվրոպայում մարդիկ գազի համար վճարում են երեքից չորս անգամ ավելի, էլեկտրաէներգիայի համար՝ երկուից երեք անգամ ավելի, քան մեր մրցակիցները։ Եթե մենք փող ունենք կամ ուզում ենք վարկ վերցնել, ինչը ինքնին արդեն խնդրահարույց է. ինչո՞ւ պետք է ընդհանրապես ընդհանուր պարտք վերցնենք, բայց եթե ուզում ենք մեծ գումարներ ներգրավել և մտածել այն մասին, թե Եվրոպային առաջին հերթին ինչի համար է փող պետք, ապա կա միայն մեկ պատասխան՝ վերականգնել նրա տնտեսությունը։


Այս գումարը պետք է ծախսվի դրա վրա, և ոչ թե տրվի ուրիշներին։ Այս գումարը պետք է ծախսվի հենց Եվրոպայի վրա։ Եվ այստեղ Միությունը համատեղ պարտք է ստանձնում, և հունգարական գումարը նույնպես ուղարկվում է Ուկրաինային։ Ես մինչև վերջ դեմ կլինեմ դրան»
։

Քաղաքականություն