«ԱՄՆ քաղաքականության փոփոխություն՝ Իսրայելի նկատմամբ»․ Բայդենի գրառումը տարակուսանք է առաջացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ի իր միկրոբոլգում գրել է ՀԱՄԱՍ-ի և պատերազմի մասին։ BBC ռուսական ծառայության փոխանցմամբ՝ համաշխարհային մամուլն ու սոցիալական ցանցերը հետաքրքրվում են, թե ինչ նկատի ուներ նա։ Թվիթի ձևակերպումը սոցցանցերում և համաշխարհային մամուլում տարակուսանք է առաջացրել, թե արդյոք սա ԱՄՆ քաղաքականության փոփոխություն է Իսրայելի նկատմամբ, թե, օրինակ, նախընտրական քարոզարշավի մաս։
Թվիթերը, որը տեղադրվել է Բայդենի անձնական էջում, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պաշտոնական X-ի միկրոբոլգում, սկսվում այն պնդմամբ, որ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակում է իրականացրել Իսրայելի վրա, քանի որ ամենից շատ վախենում էր իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղությունից:
«Շարունակել ահաբեկչության, բռնության, սպանությունների և պատերազմի ճանապարհը նշանակում է ՀԱՄԱՍ-ին տալ այն, ինչ նա ցանկանում է: Մենք չենք կարող դա անել»,- շարունակել է Բայդենն իր գրառման մեջ։
BBC-ի թղթակից Թրեյսի Բիչեմը նշում է, որ այս գրառման տոնայնությունը շատ տարբեր է Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններից, որոնք պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը, որ պատերազմը չի կարող դադարեցվել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել կամ գոնե արտաքսվել Գազայի հատվածից:
«Անհասկանալի է․ արդյո՞ք Բայդենը, երբ պատրաստվում է հաջորդ տարի ընտրություններին, դիմում է իր ներքին լսարանի ավելի թերահավատ հատվածին, որը քննադատում է իր վարչակազմին Իսրայելին անվերապահ աջակցության համար», - ասել է Բիչեմը:
«Ալ Ջազիրա» Վաշինգտոնի թղթակից Փեթի Քուլհեյնը նույնպես նշում է, որ Բայդենը մինչ այժմ Գազայի պատերազմի մասին խոսել է բոլորովին այլ տոնով։
«Իսկ հիմա, եթե դուք իրականում նայեք այս հայտարարությանը, նա ասում է. «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է ուզում, մենք չենք կարող դա թույլ տալ»: Նա նկատի ունի՞, որ պատերազմը պետք է դադարեցվի», - պնդում է Al Jazeera-ի թղթակիցը և եզրակացնում, որ Բայդենի հայտարարությունը կարծես քաղաքականության փոփոխության ազդանշան է, բայց նաև շատ հարցեր է առաջացնում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...