Ռազմական
Զինված հարձակում՝ թուրք զինվորականների վրա. կան զոհեր
Edita
Իրաքում թուրք զինծառայողների վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
Հարձակումն իրականացվել է թուրքական «Ճանկ-կողպեք» ռազմական գործողության անցկացման գոտում։
Զոհվել է երեքը զինվորական` Նեչդեթ Չալըշը, Էմրախ Գյունդուզը և Ֆևզի Քըզըլթաշը։ Եվս մեկ վիրավոր զինծառայող հոսպիտալացվել է։
Թուրքիան Իրաքի հյուսիսում «Ճանկ-կողպեք» հերթական անդրսահմանային գործողությունը սկսել է 2022 թվականի ապրիլին։ Գործողության նպատակն է մաքրել տարածաշրջանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներից։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Edita
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Edita
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Edita
Կասկածելի բեռով Ուկրաինա ուղևորվող նավը խորտակվել է․ հայտնի է՝ ինչ էր այն տեղափոխում
Edita