Ամենազանգվածային գործադուլը երկրի պատմության մեջ․ Չեխիայում այսօր բողոքի ակցիա է
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Չեխիայի արհմիությունները կանցկացնեն գործադուլ, որը կընդգրկի հարյուրավոր ձեռնարկություններ և ընկերություններ, որոնցում աշխատում են գրեթե 1 մլն աշխատակիցներ, ինչպես նաև դպրոցական հաստատությունների 70%-ի անձնակազմը:
Չեխա-Մորավիայի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջնորդ Յոզեֆ Ստրշեդուլայի խոսքով՝ գործադուլի նպատակն է «ստիպել հանրապետության կառավարությանը մտածել այն մասին, թե ինչ է կատարվում հասարակության մեջ»։
«Եթե երկրի իշխանությունները կարծում են, որ նման ակցիան կարելի է անտեսել, չնկատել, ապա այս դեպքում հասարակության տրամադրությունը կարող է էլ ավելի վատանալ», - ասել է Ստրշեդուլին:
Ըստ նրա սա կլինի ամենազանգվածային գործադուլը երկրի պատմության մեջ։ Բողոքի ակցիային առաջինն աջակցել են տրանսպորտի ոլորտի աշխատակիցները։ Որոշ վարորդներ առավոտից չեն սկսել երթուղիները։
Նշենք, որ արհմիությունների հիմնական դժգոհությունն առաջացրել է նախագահ Պետեր Պավելի ստորագրած միջոցառումների փաթեթը՝ ուղղված պետական ֆինանսների առողջացմանը. այն ենթադրում է պետական սուբսիդիաների կրճատում, որոշ հարկային արտոնությունների վերացում, մի շարք ապրանքների և ծառայությունների ԱԱՀ-ի ավելացում, ինչպես նաև կենսաթոշակների վճարման ժամկետներում փոփոխություններ։ Արհմիությունների և ընդդիմության կարծիքով՝ այս փոփոխությունները կբերեն գնաճի և կնվազեցնեն քաղաքացիների կենսամակարդակը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը․ ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...
Լարսում հայկական բեռնատարները սպասում են իրենց հերթին․ նրանց թիվը հասնում է 1700-ի
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթի...