ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել 13 պատանդների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն այսօր

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին է տրամադրել 13 պատանդների ցուցակը, որոնք այսօր ազատ կարձակվեն։ Այս մասին  հայտնել է Ynet տեղական պորտալը՝ իսրայելցի պաշտոնյաներին հղումով։


Ավելի վաղ Haaretz թերթը, հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, հայտնել էր, որ երկրի իշխանությունները ստացել են պատանդների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն կիրակի օրը: Սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում։


Ynet-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի իշխանություններին է տրամադրել 13 պատանդների ցուցակը։ Նրանց քաղաքացիությունը չի նշվում։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանդների երկրորդ խումբը, որոնց ազատ է արձակել ՀԱՄԱՍ շարժումը, Եգիպտոսի տարածքով Գազայի հատվածից հասել է Իսրայել։ Ընդհանուր առմամբ սահմանը հատել է 20 պատանդ։ Նրանց թվում են եղել 13 բանտարկյալներ Իսրայելից, ինչպես նաև յոթ օտարերկրացիներ։

Քաղաքականություն