Ռազմական

Զինադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 15 րոպե անց Գազայի հատվածից գնդակոծվել են գյուղեր

Mariam Z. 131 դիտում
Զինադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 15 րոպե անց Գազայի հատվածից գնդակոծվել են գյուղեր

Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման միջև զինադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 15 րոպե անց ժամը 7:15-ին Գազայի հատվածից գնդակոծվել են Էյն ՀաՇլոշա և Կիսուֆիմ գյուղերը։


Հավելենք, որ Նոյեմբերի 24-ին ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00) ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը:



Դրա շրջանակներում օրական Գազայի հատված կմտնի 200 մարդասիրական բեռնատար, որից չորսը՝ վառելիքով ու կենցաղային գազով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվել է անկլավի հարավային մասում չորս օրով, իսկ հյուսիսային մասում վեց ժամով՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ամբողջությամբ դադարեցնել իր ավիացիոն թռիչքները:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250