ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայերի վարորդական վկայականների մասին
ՌԴ-ում ապրող հայրենակիցը հարց ուղղեց վարչապետին, որ «եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարանում են, ապա ինչ ապագա է սպասվում այստեղ ապրող հայերին»:
Փաշինյանը հարցին ի պատասխան նշեց, որ Ռուսաստանը նախկինի պես համարվում է բարեկամ երկիր, «ամեն ինչ կանենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի, միմյանց շահերը փոխադարձ հարգելու հիման վրա»:
«Ինչ վերաբերում է վարորդական իրավունքի վերաբերյալ հարցերին, ապա դեռ մի 10 տարի առաջ խոսակցություն գնաց այդ մասին, ռուսներն ասում էին, որ վարորդականներով ազատ աշխատելու հնարավորություն չի տրվում, քանի որ ՀՀ-ում ռուսաց լեզուն պետական կարգավիճակ չունի: Երբ պատգամավոր էի, մեր ռուս գործընկերներն ասում էին` ռուսերենին տվեք կարգավիճակ և Հայաստանի վարորդական վկայականները կունդունենք»,-ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնի մի հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բազմապատկել կենտրոնում կայանման վճարը․ այժմ, անկախ տարածքից, կայանման տարեկան արժեքը կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոյում ոստիկանները ստուգում են ուղևորների կասկածելի թվացող իրերը
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվ...