Զապորոժիեում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։


«Առավոտյան ժամը վեցին մեր գործընկեր Բորիս Մակսուդովը մահացել է Ջանկոյի ճանապարհին։ Մահացել է ստացած վնասվածքներից։ Նրա կյանքի համար պայքարում էին»,– ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։ 


Բորիս Մակսուդովն աշխատում էր ռազմական հատուկ գործողության գոտում։ Սոլովյովը նաև ասել է, որ Մաքսուդովն առաջին իսկ օրերից աշխատել է հատուկ ռազմական գործողության գոտում և բազմիցս ռեպորտաժներ է նկարահանել Դոնեցկից։


Զոհված թղթակցի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և Ղրիմի պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:

Քաղաքականություն