Գերմանիայի կառավարությունը դրմանական օգնություն կտրամադրի Հայաստանին
Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես դրամաշնորհներ ու վարկեր։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիս Աննենը։
Դրանք ուղղված կլինեն միջին մասնագիտական տեխնիկական կրթության, նաև` վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի։
«Հայաստանը կրկին ապացուցել է, որ հանձնառու է ժողովրդավարությանը, ժողովրդավարական հասարակությանը», - ընդգծել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ դա հստակ ազդանշան է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան ու Հայաստանը համագործակցության նոր ուղի են բացում։
Երևանում Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցություններ են անցկացվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...