Գազայում կանայք աղոթում են երեխան գրկում արագ մահվան համար. ՄԱԿ
Գազայում դաժանության և ավերածությունների մակարդակը հասել է նախկինում չտեսնված մակարդակի. անկլավի բնակիչները աղոթում են խաղաղության համար, իսկ եթե դա տեղի չունենա, ապա երեխաները գրկում արագ մահվան: Այս մասին ասել է «ՄԱԿ, կանայք» կառույցի հարցով ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ Սիմա Բաքուսը, գրում է РИА Новости–ն:
«Գազայում կանայք մեզ ասացին, որ աղոթում են խաղաղության համար... եթե խաղաղություն չլինի, ապա աղոթում են արագ մահվան համար քնած ժամանակ՝ իրենց երեխաներին գրկած: Նման աղոթքների համար մենք բոլորս պետք է ամաչենք, ցանկացած մոր համար, որտեղ էլ նա գտնված լինի»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Բաքուսը նշել է, որ Գազայի բնակչությունն այժմ ապրում է աննախադեպ դաժանության և ավերածությունների մակարդակ։ Ըստ նրա՝ «ամեն ժամը մեկ մահանում է երկու մայր, իսկ երկու ժամը մեկ՝ յոթ կին»։
«Ամեն օր հարյուր ութսուն կին ծննդաբերում է առանց ջրի, ցավազրկողների կամ կեսարյան հատման համար անզգայացման», - ավելացրել է Բաքուսը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը քառօրյա զինադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը պայմանավորվել են չորս օրով ապահովել պաղեստինցիների ազատ տեղաշարժը Գազայի հատվածի հ...
ՑԱԽԱԼ–ը գրավել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հետախուզական գրասենյակները
Իսրայելի պաշտպանության բանակի օդադեսանտային ուժերը ռեյդեր են իրականացրել Գազա քաղաքի Թել ալ-Հավա շրջանում պաղեստինյան ՀԱ...
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին
Վաշինգտոնը որոշել է Կիևին ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրել: Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգո...