Բռնապետ Ալիևը Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկանածու․ առաջարկ՝ Ադրբեջանից
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում առաջարկել են երկրի նախագահ բռնապետ Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, գրող Չինգիզ Աբդուլաևը հայտարարել է․ «Առաջարկում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել նախագահ Իլհամ Ալիևին»։
Աբդուլաևը ասել է, թե «Բարաք Օբամային պարգևատրեցին որևէ վաստակ չունենալով հանդերձ: Պատերազմի ժամանակ մենք «չենք կրակել» խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների վրա: Սա նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքն էր»։
Հիշեցնենք`Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։ Բանակցություններից հետո սեպտեմբերի24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ՄԻՊ-ը արցախահայության բռնի տեղահանումից հետո հայտարարեց, որ անդամահատված կանանց ու երեխաների մարմիններ են Երևան տեղափոխվել ու այդ մասին անգլերեն զեկույցները կտրամադրվեն նաև միջազգային համապատասխան կառույցներին։
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...