«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է պատմական, քանի որ թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը կրկնապատկվում են։ Կրկնապատկվել են նաև պաշտպանական ծախսերը, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության։ Մեր հարևանները վստահ են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք։ Բարձր մակարադակի է հասցվել առաջնային բուժօգնությունը, որի արդյունքն այն է, որ 2023 թ. հունվար–սեպտեմբերի ամիսներին ՀՀ–ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և փոխարենը գրանցվել է բնական առավելագույն աճը»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։ Բացի այդ, վարչապետի խոսքով` վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ նկատմամբ նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...