Խոշոր ավտովթար Վանաձորում՝ Շտապօգնության և հրշեջ մեքենայի մասնակցությամբ. կան տուժածներ. ԶԼՄ

Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները: Կան տուժածներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում:


Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։


«Վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները»,– գրում է կայքը:


Կայքի տեղեկություններով՝ Isuzu-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հաշվեկշռում, իսկ Toyota-ն՝ Վանաձոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում։ Isuzu-ի վարորդ Նարեկ Հ.-ն աշխատում է Լոռու մարզի Փրկարարական ջոկատում, իսկ Toyota-ի վարորդ Վահան Յ.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես վարորդ, իսկ վիրավոր Կարինե Ս.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես բուժքույր։ Նշվում է, որ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, ով կարմիր լույսի առկայությամբ հատել է փողոցը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։ Այս տեղեկությունը ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու Լոռու մարզային քննչական վարչությունը պարզում են։

Պատահարներ