Երևանում Հնդկաստանի քաղաքացին քարով վնասել է մարդատար ավտոբուսը, որում ուղևորներ են եղել. ԶԼՄ

Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը: Այս մասին գրում է Shamshyan.com–ը:

 

«Նոյեմբերի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և իր Zhongtong մակնիշի ավտոբուսը, որի մեջ եղել են ուղևորներ, Նուբարաշենի խճուղում վարելու ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է ավտոբուսի ապակին»,– գրում է կայքը:

 

Նշվում է, որ վերջինս ոստիկաններին ասել է, որ քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս: Իրավապահները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սինգին հայտնաբերելու ուղղությամբ:

Պատահարներ