«Ալ-Շիֆա հիվանդանոցը իսկական գերեզմանոց է դարձել նրանց համար, ովքեր այնտեղ են». Գազայի կառավարության ներկայացուցիչ
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) շարունակում է իր գործողությունները Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա բժշկական կենտրոնում և գրոհում է հիվանդանոցի բոլոր բաժանմունքները: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով, «Իսրայելական բանակը գրոհում է Ալ-Շիֆայի հիվանդանոցի բոլոր բաժանմունքները և խուճապ է առաջացնում հիվանդների շրջանում»: Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը ձերբակալել է բժշկական համալիրի մի քանի աշխատակիցների և «կրակ է բացել բոլորի վրա, ովքեր փորձել են լքել հիվանդանոցը»։ «Ալ-Շիֆա բժշկական համալիրը իսկական գերեզմանոց է դարձել բոլոր նրանց համար, ովքեր այնտեղ են», - հեռուստաալիքին ասել է Գազայի կառավարության գրասենյակի ներկայացուցիչը:
Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Ալ-Շիֆայի հիվանդանոցում մնում է առնվազն 6 հազար մարդ, այդ թվում՝ հիվանդներ և բժշկական կենտրոնի աշխատակիցներ, ինչպես նաև փախստականներ, որոնք ավելի վաղ ապաստան են ստացել այնտեղ։