Ուկրաինայի կողմից մերժված ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան են ուղարկվել
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ,այս մասին հայտնում է Ouest France-ը։
Երևանը սկսեց ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Միևնույն ժամանակ, Tribune-ը 2022 թվականին հայտնել է, որ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել մոտ 20 Bastion զրահափոխադրիչ։
Ըստ հրապարակման՝ Bastion-ը Հայաստան է գնացել Ուկրաինայի փոխարեն։
«Այդ մեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը համարում էր, որ դրանք վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից», - ասվում է Ouest France-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարկել էինք ՊՆ մեկնաբանությունը՝ ֆրանսիայից Հայաստան ուղարկվող ռազմատեխնիկայի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ իրենց մնացել է մոտ 2-3 շաբաթ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է T...
Ո՞րքան զոհ կա Գազայի հատվածում այս պահի դրությամբ․ թարմացված տվյալներ
Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11200-ը, նրանց թվում կա 4630 երեխա։Այս մ...
Բայդենի հրամանով ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել՝ Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը երեկ հրամայել է ավիահարվածներ հասցնել...
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայել...