Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ իրենց մնացել է մոտ 2-3 շաբաթ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է The Times of Israel-ը։ «Քաղաքական տեսանկյունից մենք գիտակցում ենք, որ ճնշումն սկսել է աճել։ Ճնշումն այնքան էլ բարձր չէ, բայց աճում է»,- ասել է Քոհենը։ Քոհենը բացատրել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակման վերաբերյալ մտահոգությունը մարել է, մինչդեռ Գազայի հատվածում բնակչության տառապանքների մասին հրապարակումներն ավելացել են։ Նա նշել է, որ պատերազմի առաջին շաբաթներին Իսրայելը ստացել է աննախադեպ աջակցություն աշխարհի երկրներից, և դա արտահայտվել է նաև համերաշխության և աջակցության այցերով։ Այնուամենայնիվ, Քոհենը պնդում է, որ Գազայում Համասի կողմից պահվող մոտ 240 պատանդների հետ կապված իրավիճակը «հիմնական գործոն է», որը Իսրայելին օրինականություն է տալիս շարունակելու իր ռազմական գործողությունները: Նա նաև նշել է, որ «միջազգային հանրությունը գիտակցում է, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ բանտարկյալներն ազատ չեն արձակվել»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի կողմից մերժված ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան են ուղարկվել
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա...
Ո՞րքան զոհ կա Գազայի հատվածում այս պահի դրությամբ․ թարմացված տվյալներ
Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11200-ը, նրանց թվում կա 4630 երեխա։Այս մ...
Բայդենի հրամանով ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել՝ Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը երեկ հրամայել է ավիահարվածներ հասցնել...
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայել...