Այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել․ ՊՆ-ն՝ Ֆրանսիայից ռազմատեխնիկայի ենթադրյալ փոխադրումների մասին
Համացանցում տարածվում են վրացական Փոթի նավահանգստից ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաների բեռնաթափման լուսանկարներ ու տեսանյութեր։ Նշվում է, որ դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։
Այս առնչությամբ Auroranews-ը կապ հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշեց Թորոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել էր, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագ...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրո...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...