«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայելական ուժերը շարունակում են գրավել Գազայի հատվածը, գրում է The Times of Israel-ը։ Նա նաև ասել է, որ իսրայելական զորքերի գործողություններն իրականացվել են «ըստ ծրագրի` ճշգրիտ և մահաբեր ուժով»։ Գալանտն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ակտիվացրել է ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացմանն ուղղված գործողությունները: «Մենք գործում ենք ըստ առաջադրանքների: Ժամանակը մեզ համար կարևոր չէ: Մենք նպատակներ ունենք, և մենք կիրագործենք դրանք»,- ասել է Գալանտը՝ հավանաբար արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի այն պնդմանը, որ երկրի գործողությունները Գազայում կարող են փոխվել միջազգային օրենսդրության ճնշման ներքո: |
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի կողմից մերժված ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան են ուղարկվել
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա...
Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ իրենց մնացել է մոտ 2-3 շաբաթ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է T...
Ո՞րքան զոհ կա Գազայի հատվածում այս պահի դրությամբ․ թարմացված տվյալներ
Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11200-ը, նրանց թվում կա 4630 երեխա։Այս մ...
Բայդենի հրամանով ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել՝ Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը երեկ հրամայել է ավիահարվածներ հասցնել...