Բայդենի հրամանով ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել՝ Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը երեկ հրամայել է ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում իրանամետ խմբավորումներին։ Առնվազն վեց մարդ է զոհվել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:
«Այսօր ԱՄՆ ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող թիրախներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբերի կողմից՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի վրա շարունակվող հարձակումներին», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
«Նախագահը ավելի բարձր առաջնահերթություն չունի, քան ամերիկացի զինծառայողների անվտանգությունը, և նա հրամայել է այսօրվա գործողություններով հստակ ուղերձ հղել, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, իր զինծառայողներին և իր շահերը», - հավելել է Օսթինը:
Նրա խոսքով, «հարվածները հասցվել են իրանամետ խմբավորման անդամների ուսումնական կենտրոնին և ապաստանին»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի կողմից մերժված ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան են ուղարկվել
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա...
Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ իրենց մնացել է մոտ 2-3 շաբաթ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է T...
Ո՞րքան զոհ կա Գազայի հատվածում այս պահի դրությամբ․ թարմացված տվյալներ
Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11200-ը, նրանց թվում կա 4630 երեխա։Այս մ...
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայել...