Պաղեստինն առաջարկել է բացել ծովային մարդասիրական միջանցք Կիպրոսի և Գազայի միջև
Պաղեստինի իշխանություններն առաջարկել են ծովային մարդասիրական միջանցք կազմակերպել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն։
«Մենք պահանջում ենք մարդասիրական միջանցք բացել դեպի Գազա և չսահմանափակվել միայն Ռաֆահ անցակետով (Եգիպտոսի հետ սահման)», -Մուհամեդ Շտայենի խոսքերը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը:
«Մենք առաջարկել ենք ծովային մարդասիրական միջանցք բացել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև»,- հավելել է վարչապետ:
Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող առողջապահական իրավիճակին՝ Շտայեն Իսրայելի գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն։ «Հիվանդանոցներին հարվածները և վառելիքից զրկելը միայն ռազմական հանցագործություն կարելի է անվանել», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...